Խճանկար

Հեղափոխություն բժշկության մեջ. վերարտադրողականությունը վերականգնել են սառեցված հյուսվածքների միջոցով

1 րոպեի ընթերցում

Հեղափոխություն բժշկության մեջ. վերարտադրողականությունը վերականգնել են սառեցված հյուսվածքների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում երիտասարդ կինը դարձել Է առաջինը, որին հաջողվել Է առողջ երեխա ծննդաբերել՝ օգտագործելով ձվարանների այն հյուսվածքները, որոնք նրանից վերցվել Էին դեռ մանուկ հասակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հյուսվածքը նրանից վերցվել եւ սառեցվել Էր այն վիրահատությունից առաջ, որի հետեւանքով նա պետք Է ամուլ դառնար:

Բժիշկներն ասում են, որ սա իսկական հեղափոխություն Է բժշկության բնագավառում, որը հույս կներշնչի շատ կանանց:

Այդ վիրահատության մանրամասնությունները հունիսի 10-ին հրապարակվել են Human Reproduction հանդեսում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում