Խճանկար

Քերին լուսանկար Է ցուցադրել հիվանդանոցից, որտեղ նա վերականգնման բուժընթաց Է անցնում

1 րոպեի ընթերցում

Քերին լուսանկար Է ցուցադրել հիվանդանոցից, որտեղ նա վերականգնման բուժընթաց Է անցնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար Է զետեղել Բոսթոնի հիվանդանոցից, որտեղ նա բուժընթաց Է անցնում ազդրի կոտրվածքից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վիրահատությունից մեկ շաբաթ անց ինձ լավ եմ զգում: Խոսել եմ Սյուզան Ռայսի (ազգային անվտանգության հարցերով խորհրդականի) եւ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Աշխատանքը շարունակվում Է»,-գրել Է Քերին:

Սոցցանցում զետեղված լուսանկարում պետքարտուղարը նստած Է հիվանդասենյակում՝ ծնկների վրա դրված փաստաթղթերով, եւ խոսում Է հեռախոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում