Հասարակական

Թբիլիսյան խճուղում սյանը բախված «Մերսեդես»-ի վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

1 րոպեի ընթերցում

Թբիլիսյան խճուղում սյանը բախված «Մերսեդես»-ի վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 10-ին՝ ժամը 07.14-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական լարերի սյանը, առկա է արգելափակված քաղաքացի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է «Մերսեդես» մակնիշի 35 VS 992 պ/հ ավտոմեքենան բախվել է էլեկտրական լարերի սյանը: Հրշեջ-փրկարարները վարորդ Ա. Ա.-ին (ծնված 1979թ) դուրս են բերել արգելափակումից: Վարորդը և ուղևորը տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում