ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական Samsung-ը ներկայացրել Է իր առաջատարի՝ Galaxy S6 active-ի պաշտպանված տարբերակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է AT&T ամերիկյան օպերատորի հաղորդագրության մեջ, որը տարածելու Է նոր սարքը:
Սմարթֆոնի կորպուսի նյութը արված Է բարձրդիմացկուն պլաստիկից: Սարքն ստացել Է IP68 պաշտպանության սերտիֆիկատ: Դա նշանակում Է, որ սմարթֆոնը դիմացկուն Է հարվածի նկատմամբ եւ կայուն՝ փոշու նկատմամբ, ինչպես նաեւ կարող Է սուզվել մինչեւ 1,5 մետր խորություն եւ ջրում գտնվել մինչեւ 30 րոպե:
Գաջեթն իր բնութագրերով շատ չի զիջում ընկերության վերջին ֆլագմանին՝ Galaxy S6-ին: Սարքն ստացել Է Samsung-ի սեփական արտադրության 5,1-դյույմանոց Quad HD Super AMOLED դիսփլեյ եւ 64-բիտանոց ութմիջուկային Exynos պրոցեսոր:
Նկատելի տարբերությունն այն Է, որ նորույթը չունի մատնադրոշմների սքաներ, որն ունի Galaxy S6-ը: Սակայն պաշտպանված սմարթֆոնի մարտկոցը ավելի տարողունակ Է՝ 3500 միլիամպեր-ժամ:
Սարքը հանդերձված Է 16-մեգապիկսելանոց խցիկով եւ 5-մեգապիկսելանոց ֆրոնտալ լայնանկյուն օբյեկտիվով, որն ավելի հարմար Է դարձնում խմբային սելֆիներ անելը: Սարքն օժտված Է 32 գիգաբայթ ներքին հիշողությամբ: Սմարթֆոնն աշխատում Է Android Lollipop 5.0.2-ի կառավարման ներքո: