ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի օկրուգային դատարանը վճիռ Է կայացրել՝ ազատ արձակել 68-ամյա Ալբերտ Վուդֆոքսին՝ 43 տարի մենախցում բանտարկված մնալուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նախապես 1967 թվականին Վուդֆոքսին դատապարտել Էին զինված կողոպուտի համար: 1972 թվականին նրան մեղավոր են ճանաչել բանտային խռովության ընթացքում պահազինվորի սպանության մեջ եւ ուղարկել մենախուց:
Վուդֆոքսին երկու անգամ մեղավոր են ճանաչել պահազինվորի սպանության մեջ, բայց երկու անգամ Էլ կայացված վճիռներն ավելի ուշ չեղյալ են հայտարարվել: Այժմ դատավորը Լուիզիանայի դատախազներին արգելել Է երրորդ անգամ Վուդֆոքսին մեղավոր ճանաչել պահազինվորի սպանության մեջ: Վուդֆոքսն ինքը ժխտել Է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները:
Լուիզիանայի դատարանը նաեւ նկատի Է առել բանտարկյալի տարիքը եւ նրա թույլ առողջությունը:
Իրավապաշտպանները բազմիցս ԱՄՆ-ի իշխանություններին կոչ են արել անհապաղ դադարեցնել Վուդֆոքսին մենախցում պահելը:
Ինչպես հայտարարել են Amnesty International-ի ներկայացուցիչները, դա այն բացառիկ հայտնի դեպքերից Է, երբ ԱՄՆ-ում մարդուն փաստորեն արդքան երկար ժամանակ զրկել են այլ մարդկանց հետ շփվելու հնարավորությունից: Նրանց տվյալներով՝ դատապարտյալն օրական 23 ժամ անցկացրել Է վեց քառակուսի մետր տարածք ունեցող խցում: