Խճանկար

G7-ում Օբամայի համար «պարող» Մերկելի լուսանկարն ալեկոծել Է Համացանցը

1 րոպեի ընթերցում

G7-ում Օբամայի համար «պարող» Մերկելի լուսանկարն ալեկոծել Է Համացանցը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բավարիայում G7-ի գագաթնաժողովի լուսանկարներից մեկը, որտեղ պատկերված են Անգելա Մերկելը եւ Բարաք Օբաման, բուռն արձագանք Է առաջացրել զանգվածային լրատավամիջոցներում եւ սոցիալական ցանցերում: Լուսանկարին արձագանքելու մասին են հաղորդել, մասնավորապես, գերմանական Focus հանդեսը եւ ամերիկյան ABC News ալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բոլորը խոսում են այդ լուսանկարի մասին»,- գրել Է Focus-ը: Լուսանկարում ԱՄՆ-ի նախագահը նստած Է նստարանին, իսկ Գերմանիայի ֆեդերալ կանցլերը կանգնած Է նրա առջեւ եւ ակտիվորեն ձեռքերով զանազան շարժումներ Է անում: Սոցիալական ցանցերում շատերը ենթադրություններ են հայտնել այն թեմայի վերաբերյալ, թե ինչի մասին Էին խոսում Օբաման եւ Մերկելը, երբ խցիկը լուսանկարում Էր նրանց: Ինչպես նշել Է Focus-ը, օգտատերերից ոմանք իրենց թույլ են տվել «ամենախելացնոր մտահղացումներ»: Մասնավորապես, տեղ են գտել «երաժշտական» շատ «մեկնաբանություններ». օրինակ՝ լրագրող Anna Aridzanjan-ը ենթադրել Է, որ Մերկելը պարում Է «Մակարենա» հիթի հնչյունների ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` REUTERS

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում