Մարզային

Սոթք գյուղի բնակիչ Սմբատ Ստամբոլցյանի տնտեսությանը հասցված վնասը վերականգնված է

2 րոպեի ընթերցում

Սոթք գյուղի բնակիչ Սմբատ Ստամբոլցյանի տնտեսությանը հասցված վնասը  վերականգնված  է

ԳԱՎԱՌ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ Սմբատ Ստամբոլցյանի տնտեսությանը գայլերի կողմից պատճառված վնասը վերականգնված է գրեթե ամբողջությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, գայլերի հարձակման հետեւանքով տնտեսությունում հոշոտվել էր 3 մայր ոչխար, իսկ 3-ը վնասվել էին: Մեկ օրվա ընթացքում Սոթքի գյուղապետարանը շուկայից գնել եւ Սմբատին է նվիրել 3 գլուխ մայր ոչխար եւ մետաղական ցանց, որպեսզի տուժածն ամրացնի բացօթյա փարախը եւ անասնագլխաքանակը զերծ պահի գայլերի նոր հարձակումներից:»Վիրավոր 3 ոչխարների մսի վաճառքից գոյացած գումարով գնվեց 2, մեր միջոցներով` 3 ոչխար, որի արժեքի 50 տոկոսը տրամադրել եմ իմ անձնական միջոցներից, 50 տոկոսը` գյուղապետարանի հաշվից: Սոցիալ-տնտեսական դժվարին վիճակում գտնվող ընտանիքի վնասը հիմնականում փոխհատուցված է ամենակարճ ժամկետում»,- նշեց համայնքի ղեկավարը: Նույն աղբյուրի տեղեկացմամբ` Սմբատ Ստամբոլցյանը գայլերի այս հարձակումով կրկնակի տույժ է կրել, քանի որ օրեր առաջ նրան պատկանող ու գայլերի հարձակմանը ենթարկված ոչխարների 5 գառները Սոթք-Քարվաճառ ճանապարհին ենթարկվել են վրաերթի ու սատկել:»Այդ վնասը կփոխհատուցվի օրենքով նախատեսված կարգով: Մենք էլ հետեւողական կլինենք, որպեսզի կարիքի մեջ գտնվող ընտանիքը չկորցնի իր ապրելու եւ արարելու հույսը»,-նշեց համայնքի ղեկավարը:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում