Խճանկար

Ապակու հանքակուտակներ են հայտնաբերվել Մարսի խառնարաններում

1 րոպեի ընթերցում

Ապակու հանքակուտակներ են հայտնաբերվել Մարսի  խառնարաններում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները Մարսի վրա ապակու հանքակուտակներ են հայտնաբերել հնագույն հարվածական խառնարաններում, դա թույլ Է տալիս ուսումնասիրել, թե ինչպիսին Է եղել կարմիր մոլորակն անցյալում եւ, հնարավոր Է՝ ստանալ հնում մոլորակի վրա կյանք եղել Է արդյոք հարցի պատասխանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում են գիտնականները Journal Geology-ում հրապարակված հոդվածում:

Ապակիացած վիթխարի տարածություններ են գրանցվել NASA-ի Mars Reconnaissance Orbiter տիեզերական ապարատի միջոցով Մարսի դիտարկումների ընթացքում: Ապակու նման հաքակուտակներ գոյանում են մոլորակի վրա խոշոր երկնային մարմինների անկման հետեւանքով, որոնց հետ բախվելիս առաջանում Է վիթխարի քանակությամբ Էներգիա, եւ բախման վայրում գետինը բառացիորեն հալվում Է:

«Այդ գոտիները (որտեղ հայտնաբերվել Է ապակին – խմբ.) կարող են լինել մեր ապագա հետազոտությունների թիրախները»,- ասել Է NASA-ի մոլորակների ուսումնասիրման ստորաբաժանման ղեկավար Ջիմ Գրինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում