Խճանկար

Նյու Յորքի գազանանոցում ծնվել է աշխարհի ամենափոքր եղնիկը

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքի գազանանոցում ծնվել է աշխարհի ամենափոքր եղնիկը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի գազանանոցում ծնվել է աշխարհի ամենափոքր եղնիկը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, արու եղնիկը ծնվել է Քուինս գազանանոցում մայիսի 12-ին:

Նա դեռ սնվում է կաթով, սակայն շուտով կսնվի տերևներով, կաղամբով, գազարով և խոտով:

Ամենափոքր ցեղատեսակի եղնիկների նորածինները սովորաբար կշռում են 450 գրամ, իսկ հասակը հասնում է 15 սանտիմետրի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում