Խճանկար

Արգելոցներ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ առանձնապես պահպանվող բնական տարածքներ

1 րոպեի ընթերցում

Արգելոցներ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ առանձնապես պահպանվող բնական տարածքներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 8-ից մինչեւ 12-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանում տեղի Է ունենում «Մարդը եւ կենսոլորտը» ծրագրի միջազգային համակարգող խորհրդի հերթական նստաշրջանը, որտեղ պլանավորվում Է քննարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանց նոր կենսոլորտային արգելոցների ներառման առաջարկությունները:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը եւ կենսոլորտը» ծրագիրը միավորում Է առանձնապես պահպանվող բնական տարածքները եւ ընդգրկում Է ամենաբազմազան Էկոհամակարգեր. ափամերձ գոտիներից եւ կղզիներից մինչեւ լեռնային շրջաններ, ջրա-ճահճային հանդակներ, արեւադարձային անտառներ եւ չորային գոտիներ: Այս պահին Կենսոլորտային արգելոցների համաշխարհային ցանցում արդեն ներառված են ավելի քան 630 օբյեկտներ, որոնք գտնվում են 119 երկրներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում