ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը գործարկում Է Apple Music սեփական վճարովի երաժշտական հոսքային ծառայությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Apple-ի ղեկավար Թիմ Քուկը:
«Մենք գործարկում ենք Apple Music հոսքային երաժշտական ծառայությունը»,- հայտարարել Է Քուկը: Հունիսի 8-ին նա ելույթ Է ունեցել Սան Ֆրանցիսկոյում բացված Apple-ի մշակողների համաշխարհային խորհրդաժողովում (Worldwide Developers Conference, կամ WWDC): Դրանով իսկ ընկերությունն ստեղծել Է նոր ծառայություն, որը պետք Է մրցակցի այնպիսի հանրաճանաչ ծառայությունների հետ, ինչպիսին Spotify-ն Է:
Apple-ի նոր ծառայության ամսական բաժանորդագրությունը կկազմի 10-ից մինչեւ 15 դոլար: Ըստ որում ընկերությունը խոստանում Է երաժշտական նյութից օգտվելու լայն հնարավորություն: Սպասվում Է, որ Apple Music-ի հավելվածի տարբերակ կստեղծվի Android գործառնական համակարգի համար: Դա կլինի առաջին նման քայլն Apple-ի պատմության մեջ:
Միաժամանակ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, անցյալ տարի Apple-ի կողմից ձեռք բերված Beats ընկերության հիման վրա ստեղծվում Է Beats 1 շուրջօրյա երաժշտական ռադիոկայան՝ Լոս Անջելեսի, Նյու Յորքի եւ Լոնդոնի ստուդիաներով: Այն նույնպես Apple Music ծառայության բաղկացուցիչ մասն Է:
Լուսանկարը` AP