ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը ներկայացրել Է իր բազային գործառնական համակարգերի նորացված եւ բարելավված տարբերակների մեծ լրակազմ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դրանք ցուցադրվել են Սան Ֆրանցիսկոյի Moscone West ցուցահանդեսային համալիրում հունիսի 8-ին բացված Apple-ի մշակողների ամենամյա համաշխարհային խորհրդաժողովում (Worldwide Developers Conference, или WWDC):
«Մենք շուկա ենք հանում երեք գործառնական համակարգերի՝ OS X - OS X El Capitan-ի, iOS - iOS 9-ի եւ WatchOS-ի նոր տարբերակները»,- հայտարարել Է Apple-ի ղեկավար Թիմ Քուկը: Դրանք նախատեսված են համակարգիչների, շարժական կրիչների, ներառյալ սմարթֆոնների, եւ ընկերության նորագույն «խելացի ժամացույցների»՝ Apple Watch-ի համար: Այս բոլոր բարելավված ծրագրերն ամռան վերջից - աշնան սկզբից անվճար կտրամադրվեն Apple-ի համակարգերի տերերին:
Խորհրդաժողովում նաեւ հայտարարվել Է ընկերության կողմից իր սեփական լրատվական ծառայության՝ Apple News-ի գործարկման մասին: Այն տրամադրում Է խոշորագույն մեդիա հրատարակությունների ընթացիկ քաղաքական, տնտեսական եւ մշակութային տեղեկատվությանը ծանոթանալու հնարավորություն:
Ընկերությունն առանձնահատուկ ջանքեր Է գործադրել հավելվածների հետագա զարգացման համար: «Կարող եմ հայտնել, որ Apple Store խանութներում ներբեռնված հավելվածների քանակն այժմ հասել Է 100 միլիարդի»,- ասել Է Թիմ Քուկը: Նա նշել Է, որ առավել արագ զարգանում Է Apple Watch-ի համար նախատեսված հավելվածների շուկան:
Apple-ի մշակողների ամենամյա համաշխարհային խորհրդաժողովի աշխատանքը կտեւի մինչեւ հունիսի 12-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: