Խճանկար

Աշխարհի բնակչության 95 տոկոսին չի կարելի առողջ համարել. գիտնականներ

4 րոպեի ընթերցում

Աշխարհի բնակչության 95 տոկոսին չի կարելի առողջ  համարել. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժիշկների միջազգային կոլեկտիվը մոլորակի բնակչության յուրատեսակ մարդահամար Է անցկացրել եւ եկել Է այն եզրակացության, որ Երկրագնդի բնակչության շուրջ 95 տոկոսին չի կարելի առողջ համարել, նրանց մոտավորապես երրորդ մասը տառապում Է հինգ եւ ավելի հիվանդություններից միաժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը ասված Է Lancet հանդեսում հրապարակված հոդվածում:

«Առողջության կորստի տարածված եւ դրա հետ մեկտեղ կանխելի աղբյուրները, ինչպիսիք են հենաշարժական ապարատի աշխատանքի լուրջ խախտումները եւ վարքագծի ու հոգեկան խանգարումները, առողջապահական ծառայություններից չեն ստանում այն ուշադրությունը, որին նրանք արժանի են: Այդ խնդիրների լուծումը տեղաշարժ կպահանջի ամբողջ աշխարհի առողջապահության համակարգի աշխատանքի գերակայություններում. այժմ մենք պետք Է ոչ միայն մարդկանց օգնենք ապրելու մինչեւ ծերություն, այլեւ մնալ առողջ»,-հայտարարել Է Թեոդոր Վոսը՝ Վաշինգտոնի համալսարանից (ԱՄՆ):

Վոսն ու նրա գործընկերներն այս եզրակացության են եկել GBD միջազգային նախագծի արդյունքներն ամփոփելիս, որի շրջանակներում բժիշկները փորձել են գնահատել գլոբալ մակարդակով տարբեր հիվանդությունների մարդկության ենթարկվածությունը եւ որոշել, թե միջին հաշվով կյանքի տարիներից քանիսն են դրանք խլում մեզանից:

Այդ հետազոտության գլխավոր եզրակացությունը դարձել Է այն, որ աշխարհի հասարակությունների մեջ հիվանդ մարդկանց բաժինը վերջին 20-25 տարիների ընթացքում շարունակել Է արագորեն աճել այն դեպքում, երբ մահացությունն այնքան Էլ շատ չի ավելացել:

Դրա արդյունքում մեր մոլորակի վրա մարդկանց գրեթե 95 տոկոսը տառապում Է այս կամ այն հիվանդությունից, եւ նրանց մոտավորապես մեկ երրորդը միանգամից հինգ եւ ավելի հիվանդությունների կրող Է: Ընդհանուր առմամբ մարդկությունն ամեն տարի կյանքի շուրջ 730 մլն տարի Է կորցնում ինչպես մահացու վտանգավոր, այնպես Էլ համեմատաբար թեթեւ հիվանդությունների պատճառով:

Անցյալ տարվա վերջի համեմատությամբ իրադրությունը վատացել Է երկու պատճառով՝ մոլորակի բնակչության ընդհանուր ծերացման եւ արդեն երեխայի ծնվելու ժամանակ առաջացած խնդիրների թվի աճի պատճառով: Բժիշկների խոսքով՝ այսօր ապրող 80-90 տարեկան մարդկանց միայն ոչ մեծ բաժինն Է անցյալում նման խնդիրներ ունեցել այն դեպքում, երբ երեխաների շուրջ 60 տոկոսն այսօր արդեն հիվանդ Է ծնվում աշխարհի երրորդ երկրներում:

Եվրոպայում առողջության հետ կապված խնդիրների մեծ մասն առաջանում Է աստիճաններից տարեցների ու մեծահասակների ընկնելու, հատակի, սառույցի եւ այլ վտանգավոր հարթությունների վրա սայթաքելու հետեւանքով, իսկ զարգացող երկրներում առաջատար դեր են խաղում շաքարախտը եւ զինված հակամարտությունների ժամանակ ստացած վնասվածքները, ինչպես նաեւ պարազիտ ճիճուները:

Ամենատարածված հիվանդություններն են մնում «մեծ եռյակը»՝ մեջքի ցավերը, ընկճախտը եւ սակավարյունությունը, որոնցից միջին հաշվով տառապում Է Երկրագնդի յուրաքանչյուր վեցերորդ բնակիչը: Բացի այդ, տասնյակում տեղ են գտել կարիեսը, շաքարախտը, միգրենը եւ ցավերը պարանոցի շրջանում:

Ինչպես կարծում են Վոսը եւ նրա գործընկերները, այդ տվյալները վկայում են այն մասին, որ ժամանակն Է, որ բժիշկները մահվան դեմ պայքարից անցնեն այնպիսի հիվանդությունների դեմ պայքարելուն, որոնք, ինչպես պարզվել Է, մոլորակի բնակչության կյանքից համադրելի թվով տարիներ են խլում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում