Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ Շիրակի մարզում
3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 7-ին Շիրակի մարզի Զարիշատ և Մուսայելյան համայնքներում տեղի ունացան համայնքի ղեկավարի« իսկ մարզի Կրաշեն, Մարմաշեն, Քարաբերդ, Փանիկի և Հայկավան համայնքներում ավագանու ընտրություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից՝ Զարիշատի համայնքում, ինչպես նախորդ ընտրությանը, համայնքի գործող ղեկավար ՀՀԿ անդամ Համլետ Օնիկի Խորիկյանի հետ այլ թեկնածուներ չէին առաջադրվել: Ընտրությանը մասնակցած 36 քաղաքացիներից գործող համայնքի ղեկավարին կողմ էին քվեարկել 34-ը, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ: Մուսայելյանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էին համայնքի գործող ղեկավար ՀՀԿ անդամ Կարեն Լյովայի Վարդանյանը և անկուսակցական Մանթաշ Նորիկի Աբրահամյանը: Ընտրությանը մասնակցած 227 քաղաքացիներից գործող համայնքապետին կողմ էին քվեարկել 142-ը, Մանթաշ Աբրահամյանին կողմ էին քվեարկել 82-ը, անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ:
Ի տարբերություն համայնքի ղեկավարների բավականին լուրջ մրցակցություն էր ծավալվել ավագանու անդամների պայքարում:
Փանիկի ընտրական տեղամասերում ավագանու 9 անդամի համար մրցակցություն էր ծավալվել առաջադրված 14 թեկնածուների միջև: Ընտրությանը մասնակցել են 1108 ընտրող, անվավեր քվեաթերթիկների թիվը`15: Ըստ նախնական տվյալների, առավել թվով կողմ ձայն հավաքած թեկնածուները կդառնան ավագանու անդամներ:
Հաջորդ համայնքը, որտեղ ևս մրցակցություն ծավալվեց, Մարմաշենն էր: Մարմաշենում ավագանու 7 թեկնածուի համար մրցակցություն էր ծավալվել առաջադրված 10 թեկնածուների միջև: Ընտրությանը մասնակցել են 319 ընտրող, անվավեր քվեաթերթիկների թիվը` 5:
Հայկավանի 33/1 ընտրական տեղամասում մրցակցություն չկար« ավագանու հինգ անդամի համար առաջադրվել էին նույնքան թվով թեկնածու: Ընտրությանը մասնակցել են 95 ընտրող« անվավեր քվեաթերթիկների թիվը` 4:
Քարաբերդի 36/1 ընտրական տեղամասում համայնքի ավագանու համար առաջադրվել էին` 6 թեկնածու: Ընտրությանը մասնակցել են 406 ընտրող,անվավեր քվեաթերթիկների թիվը`7:
Եվ վերջին համայնքը« որտեղ տեղի էր ունեցել ավագանու անդամների ընտրություն, Կրաշենի համայնքն էր: Կրաշենի 33/1 ընտրական տեղամասում ևս մրցակցություն չի եղել« առաջադրվել էր հինգ թեկնածու: Ընտրությանը մասնակցել են 60 ընտրող« անվավեր քվեաթերթիկների թիվը` 2:
Մարզի յոթ համայնքներում ընտրություններին առաջադրված 43 թեկնածուներից միայն Կրաշենի համայնքում էին առաջադրվել երկու կին: «Բոլոր ընտրատեղամասերում ընտրություններն անցել են առանց խախտումների և ավելորդ լարվածության: Ընտրատարածքային ընտրական տեղամասերը դիմում- բողոքներ չեն ստացել մասնակիցներից« վստահված անձանցից»,-փաստեց ՇՄ տեղեկատության և հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատու Սամվել Գրիգորյանը:
Արմենուհի Մխոյան