Մարզային

Սոթքում գայլերը երկու օրում երկու անգամ հարձակվել են ոչխարների փարախների վրա

1 րոպեի ընթերցում

Սոթքում  գայլերը երկու օրում երկու անգամ հարձակվել են ոչխարների փարախների վրա

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում հունիսի 7-ին եւ 8-ին, գիշերային ժամերին գայլերը երկու անգամ հարձակվել են գյուղամիջյան փարախներում գիշերող ոչխարների վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, առաջին հարձակումը տեղի է ունեցել Սոթք գյուղի բնակիչ Սմբատ Ստամբոլցյանի փարախի վրա, հունիսի վեցի լույս յոթի գիշերը: Փարախում գտնվող 6 ոչխարներից 3-ը գտնվել են լրիվ հոշոտված, 3-ը` վիրավոր վիճակում: Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել հունիսի յոթի լույս ութի գիշերը՝ այս անգամ արդեն Սոթք գյուղի բնակիչ Արամ Բադալյանի փարախում, որտեղ եղել են նրա եղբոր` Ռուդիկ Բադալյանին պատկանող 70 գլուխ ոչխարները: 19 գլուխ ոչխար գտնվել է լրիվ հոշոտված, 51-ը վիրավոր վիճակում:

«Ամռան սկզբին գայլերի ակտիվանալն արդեն պետք է ահազանգ լինի մեր ու շրջակա համայնքների տնտեսությունների համար: Հարկավոր է ամրացնել փարախների ցանկապատերը կամ մետաղյա ցանցերը, պահպանության այլ միջոցները, այլապես անհնար կլինի խուսափել նոր եւ ավելի խոշոր չափերի վնասներից»,-նշեց համայնքի ղեկավարը:

ԽոսրովԽլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում