ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռամադան ամսվա ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունները նախատեսում են անվճար ուտելիքի երկու միլիոն չափաբաժին բաժանել բնակիչներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նախագծով զբաղվում է ԱՄԷ-ի նախագահ Խալիֆա բն Զաեդա ալ Նահայանի բարեգործական հիմնադրամը:
Օրվա վերջին անվճար ուտելիքը կարելի է ձեռք բերել ողջ երկրի 105 սննդի կետերից: Բացի դրանից, կազմակերպիչները մտադիր են հարյուր հազարավոր տարբեր տեսակի մթերքներով կապոցներ ուղարկել արտասահման:
Ֆոնդը նման բարեգործական ակցիա կազմակերպում է ութերորդ անգամ ԱՄԷ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հովանավորությամբ:
Khalifa Foundation-ի գործադիր տնօրեն Մուհամմադ Հաջի ալ Խուրին նշել է, որ նախագիծը հետևում է իսլամի ուսմունքներին՝ մասնավորապես կարեկցանքի վերաբերյալ: