Մարզային

Ճամբարակի առողջապահության կենտրոնում բուժում է ստանում սննդային թունավորում ստացած 10 հիվանդ

1 րոպեի ընթերցում

Ճամբարակի առողջապահության  կենտրոնում  բուժում է ստանում սննդային թունավորում ստացած 10 հիվանդ

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Ճամբարակ քաղաքի առողջապահության կենտրոնում հունիսի ութի առավոտվա դրությամբ դեռ ստացիոնար բուժման մեջ են գտնվում հունիսի վեցին սննդային թունավորում ստացած եւ բուժհաստատություն տեղափոխված 10 հիվանդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի առողջապահության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանը, նրանց վիճակը գնահատվում է թեթեւ ծանրության: Սննդային թունավորումով բուժհաստատություն են դիմել 55 քաղաքացի, որոնցից 51-ը` Վահան գյուղից, 4-ը` Ճամբարակ քաղաքից: Դիմածներից ստացիոնար բուժման են վերցվել 33-ը, որոնցից 23-ն արդեն ստացել են համապատասխան բուժում եւ դուրս են գրվել: «Մոտակա մեկ-երկու օրում դուրս կգրվեն նաեւ մնացած 10 հիվանդները: Թութը, որն առայժմ համարվում է մասսայական թունավորման հիմնական պատճառը, արդեն ուղարկվել է փորձաքննության, որի պատասխանը կհրապարակվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում»,-»Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արմենակ Մելքումյանը:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում