Խճանկար

Ամերիկուհին կփորձի մակույկով միայնակ կտրել-անցնել Խաղաղ օվկիանոսը

2 րոպեի ընթերցում

Ամերիկուհին կփորձի մակույկով միայնակ կտրել-անցնել Խաղաղ օվկիանոսը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի քաղաքացի Սոնյա Բաումշտայնը հունսի 7-ին միայնակ նավարկություն Է սկսել թիամակույկով՝ մտադրվելով դառնալ պատմության մեջ առաջին կինը, որը միայնակ կկտրի-կանցնի Է Խաղաղ օվկիանոսը:

Բաումշտայնը հունիսի 7-ին դուրս Է եկել Ճապոնիայի Տյոսի նավահանգստից՝ սկսելով իր ճանապարհորդությունը, որը կտեւի չորսից մինչեւ վեց ամիս, այն կավարտվի Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքում: Երեսնամյա Բաումշտայնը պետք Է թիամակույկով հաղթահարի շուրջ 9650 կիլոմետր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Բաումշտայնի՝ ութ մետր երկարությամբ եւ 300 կիլոգրամ քաշով նավակը սարքավորված չԷ ո՛չ շարժիչով, ո՛չ Էլ առագաստով: Նավակում կա 544 կիլոգրամ ուտելիքի պաշար, այնտեղ կա հատուկ սարք, որն անալիացնում Է ծովային ջուրը: Նավակում նաեւ տեղակայված են արբանյակային հեռախոս եւ GPS տվիչ, որով կհետեւեն ամերիկուհու շարժմանը, որպեսզի արտակարգ իրադրության դեպքում կարողանան ժամանակին անհրաժեշտ օգնություն ցույց տալ նրան:

Ավելի վաղ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, 16 հոգի փորձել են նման կերպ կտրել-անցնել օվկիանոսը, բայց սոսկ երկու տղամարդու Է հաջողվել ավարտել իրենց ճանապարհորդությունը, նրանք երկուսն Էլ Ֆրանսիայի քաղաքացիներ են. Ժերար դ’Աբովիլը Խաղաղ օվկիանոսը թիամակույկով կտրել-անցնել Է 1991 թվականին, իսկ Էմանուել Կուադրեն՝ 2005 թվականին:

Մյուս կինը, որը 2013 թվականին որոշել Էր նունյպիսի նավարկություն կատարել, եղել Է բրիտանուհի Սառա Օութենը, սակայն նրան չի հաջողվել նպատակին հասնել այն պատճառով, որ հոսանքը նրա նավակը քշել-տարել Է նախատեսված ուղեգծից դեպի հյուսիս, եւ նավարկության 149 օրվանից հետո ճանապարհորդությունն ավարտվել Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում