Խճանկար

Իսպանացի զբոսաշրջիկների 70 տոկոսը գողություն է անում հյուրանոցից

1 րոպեի ընթերցում

Իսպանացի զբոսաշրջիկների 70 տոկոսը գողություն է անում հյուրանոցից

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hotels.com զբոսաշրջային կայքը տարբեր երկրների 5000 զբոսաշրջիկների շրջանում սոցիոլոգիական հարցում է անցկացրել` պարզելու, թե որ ազգի զբոսաշրջիկներն են ամենաշատը գողություն կատարում հյուրանոցներում հանգստի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըч վկայակոչելով Euromag-ը, համաձայն սոցհարցման արդյունքների, վարկանիշը գլխավորում են իսպանացի զբոսաշրջիկները: Պարզվել է՝ իսպանացի զբոսաշրջիկների 70 տոկոսը հյուրանոցի համարից անպայման մի բան վերցնում է: Երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում են գերմանացիներն եւ իռանդացիները, համապատասխանաբար, 68 եւ 67 տոկոս: Ռուսների 59 տոկոսն է հակված հյուրանոցներում գողություն կատարելուն, իտալացիների՝ 57 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում