Մարզային

Արտաշատցի ըմբիշները Գառնիի մրցումներում գոհացուցիչ արդյունքներ են գրանցել

2 րոպեի ընթերցում

Արտաշատցի ըմբիշները Գառնիի մրցումներում գոհացուցիչ արդյունքներ են գրանցել

ԱՐՏԱՇԱՏ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գառնիում մայիսի 26-28-ը կայացած ըմբշամարտի պատանիների գավաթի խաղարկությանը, որը նվիրված էր Հայաստանի բազմակի չեմպիոն Համբարձում Աբելյանի հիշատակին, Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի վեց սաներ վաստակել են երկուական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանը նշեց, որ առաջին մրցանակային տեղն են գրավել 23 կգ քաշային Հայկ Գասպարյանը եւ 26 կգ քաշային Սարգիս Բեգոյանը: Երկրորդ մրցանակային տեղն են գրավել եւ արծաթե մեդալների արժանացել 38 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը եւ 54 կգ քաշային Սահակ Բաբագուլյանն, իսկ երրորդ տեղը՝ 32 կգ քաշային Արման Առաքելյանը եւ 46 կգ քաշային Արթուր Մարգարյանը:

«Շատ գոհ եմ արդյունքներից: Ըմբիշների շատ լավ կորիզ է ձեւավորվում մեր մարզադպրոցում: Նրանք ըմբիշների նոր սերունդն են՝ ծնված 2003-2004 թվականներին: Մեր մարզադպրոցի հիմնական կազմն այս պահին ծառայում է հայկական բանակում: Ուրախալի է, որ նոր սերունդն արդեն իսկ գալիս է նրանց փոխարինելու` քանի դեռ նրանք ծառայության մեջ են, եւ չեն կարող մասնակցել տարբեր առաջնություններում եւ հուշամրցաշարներում»,- ընդգծեց մարզադպրոցի տնօրենը:

Ըմբիշներին մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը, Վարդան Գյուրջյանը, Վաչիկ Խաչատրյանն ու Վաչիկ Սայադյանը:

Առաջնությանը մասնակցում էին ՀՀ ավելի քան 200 ուժեղագույն ըմբիշներ: Արտաշատի մարզադպրոցը ներկայացրել էր 25 մարզիկ:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում