Մարզային

Գյումրիում մեկնարկել են Դպրոցականների 24-րդ մարզական խաղերի միջմարզային փուլի մրցումները

2 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկել են Դպրոցականների 24-րդ մարզական խաղերի  միջմարզային փուլի մրցումները

ԳՅՈՒՄՐԻ« 5 ՀՈՒՆԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մեկնարկել են Դպրոցականների 24-րդ մարզական խաղերի միջմարզային փուլի մրցումները, որին մասնակցու են Շիրակի« Արմավիրի« Արագածոտնի և Կոտայքի մարզերի թիմերը: Մրցումներն անցկացվում են ՀՀ կրթության և գիոտւթյան նախարարի հրամանով: Մրցումներին անցկացվում են 4 փուլով՝ դպրոցական, տարածքային, մարզային և հանրապետական:

Հույիսի 5-ին մրցումներ անցկացվեցին 3 մարզաձևերից՝ բասկետբոլ, վոլեյբոլ և ֆուտզալ: Մրցումներում հաղթեցին ու հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցության իրավունք նվաճեցին Շիրակի մարզից՝ բասկետբոլի /տղաներ և աղջիկներ/ և վոլեյբոլի /աղջիկներ/ թիմերը« Արագածոտնից՝ տղաների վոլեյբոլի թիմը և Կոտայքից՝ ֆուտզալի թիմը:

Ինչպես «Արմնպրես»-ին տեղեկացրեց դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահի տեղակալ Մանվել Մանուկյանը, մրցումների նպատակն է ստուգելը, թե հանրակրթական դպրոցներում ինչ հիմքերի վրա է դրված Ֆիզիկական դաստիարակություն առարկայի դասավանդումը: «Բացի այն, որ այս մրցումները հնարավորություն են տալիս զարգացնելու տվյալ մարզաձևը, նաև ստուգվում է, թե ինչպիսի վիճակում է տվյալ մարզում դպրոցականների ֆիզիկական պատրաստվածությունը»,- նշեց Մանվել Մանուկյանը:

Մրցույթների հանրապետական փուլին կմասնակցեն մարզերի, Երևանի և ԼՂՀ դպրոցականների լավագույն թիմերը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում