Իրինա Շեյկը սիրավեպ է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հետ. El Mundo

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հայտնի սուպերմոդել Իրինա Շեյկը նախքան Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ սիրային հարաբերությունները սիրավեպ է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է www.mirror.co.uk կայքը` հղում կատարելով իսպանականEl Mundo-ին։

Իսպանական պարբերականի տվյալներով` Զեպ Բլատերը Շեյկի հետ սկսել է հանդիպել է 2008 թվականին` լեհ թենիսիստուհի Իլոնա Բոգուսկայի հետ հարաբերությունները դադարեցնելուց հետո։

Ներկայումս 79-ամյա Բլատերի ընկերուհին 50-ամյա Լինդա Բարասն է, իսկ Իրինա Շեյկի ընկերը՝ ամերիկացի դերասան Բրեդլի Կուպերն է։

Հայերեն Русский