Մարզային

Արարատի մարզի 2 համայնքում կանցկացվեն համայնքի ղեկավարի, եւս 2-ում՝ ավագանու ընտրություններ

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզի 2 համայնքում կանցկացվեն համայնքի ղեկավարի, եւս 2-ում՝ ավագանու ընտրություններ

ԱՐՏԱՇԱՏ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արարատի մարզի Արտաշատ քաղաքում եւ Մրգանուշ համայնքում հունիսի 7-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի, իսկ մարզի Դիտակ եւ Դվին համայնքներում` ավագանու ընտրություններ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թիվ 17 ԸԸՀ քարտուղար Սահանուշ Հովհաննիսյանն ասաց, որ Արտաշատում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 20 հազար 941 է, որտեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված է մեկ թեկնածու՝ անկուսակցական Արգամ Հովիկի Աբրահամյանը:

Հովհաննիսյանը հայնեց, որ այսօր` հունիսի 5-ին ըստ կարգի ավարտվում է քարոզարշավը, իսկ վաղը կլինի լռության օր: Ընտրությունները կսկսվեն հունիսի 7-ին, ժամը 8:00-ին եւ կավարտվեն ժամը 20:00-ին:

Մրգանուշ համայնքում առաջադրված է նախկին գյուղապետ, ՀՅԴ անդամ Մանվել Սարգսյանը: Այստեղ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները 1366-ն են:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում