Խճանկար

Ավտոմեքենաների՝ աշխարհում ամենաթանկ հավաքածուն աճուրդի կհանվի օգոստոսին

2 րոպեի ընթերցում

Ավտոմեքենաների՝ աշխարհում ամենաթանկ հավաքածուն աճուրդի կհանվի օգոստոսին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտոմեքենաների՝ աշխարհում ամենաթանկ հավաքածուն, որը ներառում Է 23 եզակի հետպատերազմյան մեքենա, Sotheby's աճուրդների տան կողմից վաճառքի կհանվի օգոստոսին. դրա նախնական արժեքը գնահատվում Է ռեկորդային 65 մլն դոլար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Gear Patrol հրատարակությանը:

Հավաքածուն վաճառվելու Է Concours d'Elegance հեղինակավոր ցուցահանդեսի ժամանակ, որն ամեն տարի անցկացվում Է կալիֆոռնիական Փեբըլ Բիչ քաղաքում: Դրա սեփականատիրոջ անունը չի բացահայտվում, բայց, աղբյուրների տվյալների համաձայն, նա ամերիկացի Է:

Առայժմ հայտնի Է միայն մի քանի ավտոմեքենաների մասին, որոնք վաճառքի են հանվելու, եւ արդեն այս տեղեկատվությունից հասկանալի Է, որ հավաքածուն իրեն հավասարը չունի աշխարհում: Մասնավորապես, հավաքածուի մեջ մտնում Է McLauren F1 լեգենդար ավտոմեքենան, ընդ որում՝ LM-ի ամենաթանկ տարբերակը՝ բարձր հզորությամբ շարժիչով, որոնք աշխարհում ընդամենը 5-ն են: Այդ մոդելը 1993 թվականից մինչեւ 2005 թվականը պահպանել Է արագության ռեկորդը սուպերկարերի թվում: Վաճառքի հանված 1998 թվականի արտադրության ավտոմեքենայի արժեքը գնահատվում Է 12 մլն դոլար:

Հավաքածուի մյուս ավտոմեքենան՝ Ferrari Enzo-ն, 400-րդն Է եւ այս մոդելի՝ հարահոսքից իջած վերջին օրինակը: Ferrari ընկերությունն այս ավտոմեքենան Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապին Է նվիրել ընկերության նախկին ղեկավար Լուկա Մոնտեձեմոլոյի ինքնագրով: Քահանայապետի մահից հետո ավտոմեքենան 1,1 մլն դոլարով վաճառվել Է անհայտ մի ամերիկացու, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում