ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանուհի Կորրի Ռոուլենդը 33 տարեկանում դարձել է երկրի ամենաերիտասարդ տատիկներից մեկը: The Daily Mail-ի տեղեկացմամբ, պատմությունը կրկնվում է. նախ Ռոուլենդը, շոկի մեջ գցելով ծնողներին, ծննդաբերել է 16 տարեկանում, իսկ այժմ ծննդաբերել է նրա 17-ամյա դուստրը:
«Արմենպրես»-փոխանցմամբ, նա նշել է, որ երբ իմացել է իր հղիության մասին, երազանքները փշրվել են, իսկ ծնողները՝ հիասթափվել: Քանի որ դժվար տարիներն արդեն անցել են, այժմ նա իրեն չափազանց երջանիկ է զգում:
Տատիկ դառնալու վերաբերյալ նշել է. «Ես չէի կարող ավելի երջանիկ լինել»: Ապա խոստովանել է, որ մայրությունն այդ տարիքում մռայլ է եղել, և կարծում է, որ նման զգացողություն կունենա իր դուստրը, իսկ թե ինչպիսի զոհողությունների պետք է գնա դուստրը, ոչ ոք ավելի լավ չգիտի ու չի հասկանում, ինչպես ինքը: