ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դուքս եւ դքսուհի Ուիլյամը եւ Քեթրինը իրենց նորածին դստերը՝ արքայադուստր Շառլոտին, կնքելու են ուղիղ մեկ ամիս հետո՝ հուլիսի 5-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին հաղորդել Է Քենսինգթոնյան պալատը:
Քեյթի եւ Ուիլյամի երկրորդ երեխան՝ Քեմբրիջի արքայադուստրը, որի լրիվ անունն Է Շառլոտա Եղիսաբեթ Դիանա, ծնվել Է մայիսի 2-ին: Նա չորրորդն Է գահի ժառանգորդների թվում:
«Քեմբրիջի դուքս եւ դքսուհի Ուիլյամը եւ Քեյթը ուրախ են հայտնելու, որ արքայադուստր Շառլոտայի կնունքը կայանալու Է հուլիսի 5-ին՝ կիրակի օրը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ավանդույթի համաձայն՝ արքայադստերը կնքելու Է Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին: Արարողությունը տեղի կունենա Սանդրինհեմի թագավորական նստավայրի Սուրբ Մարիամ Մագթաղենացի եկեղեցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP