Խճանկար

Ամերիկացի սանտեխնիկը 136 մլն դոլար Է շահել վիճակախաղի տոմսով

2 րոպեի ընթերցում

Ամերիկացի սանտեխնիկը 136 մլն դոլար Է շահել վիճակախաղի տոմսով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու-Յորքցի սանտեխնիկ Էնթոնի Փերոսին 136 մլն դոլար Է շահել Powerball վիճակախաղով: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելովThe New York Times թերթին, տղամարդը մի ամբողջ ամիս նույնիսկ չԷր Էլ ենթադրում, որ դրամական խոշոր գումարի տեր Է դարձել:

Փերոսին իր տոմսը գնել Էր մարտի սկզբին 7-Eleven մինիմարկետում, որը գտնվում Է Սթեյթեն Այլենդի Փեյջ փողոցի վրա: Մարտի 14-ին նա խորտկարանում լսում Է, որ շահել Է այն քարտը, որը վաճառվել Էր հենց այդ խանութում: Սակայն սրճարանի այցելուներից մեկը հայտարարում Է, թե շահողը ոմն ուսուցչուհի Է, եւ Փերոսին չի Էլ ստուգում իր տոմսը:

Ապրիլի 27-ին սանտեխնիկն, այնուամենայնիվ, որոշում Է իմանալ վիճակախաղի շահող թվերը, երբ նրան փող Է անհրաժեշտ լինում բեռնատարի նորոգման համար: Համացանցում ստուգելով խաղարկման տվյալները, տղամարդը հայտնաբերում Է, որ ինքն Է շահել ջեքփոթը:

Փերոսին որոշել Է իր շահումը կիսել որդու հետ եւ նրան Է տվել գումարի 30 տոկոսը: Բոլոր հարկերը վճարելուց հետո Փերոսի Ավագն ստացել Է 38 մլն 612 հազար 55 դոլար, նրա որդուն բաժին Է հասել 16 մլն 548 հազար 23 դոլար:

Սանտեխնիկը պատմել Է, որ պատրաստվում Է փողերի մի մասը ծախսել նոր բեռնատարի վրա, ինչպես նաեւ ճամփորդության մեկնել Նյու Յորքի նահանգ:

Լուսանկարը` AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում