Խճանկար

Ճանապարհորդություններ, որոնք արժե կատարել կյանքի ընթացքում

1 րոպեի ընթերցում

Ճանապարհորդություններ, որոնք արժե կատարել կյանքի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: adme.ru-ը կայքն առանձնացրել է տպավորիչ և անմոռանալի վայրերը, որոնք պետք է տեսնել կյանքի ընթացքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, ցանկում ընդգրկվել է Մեքսիկայում գտնվող Յուկատան նահանգի ստորգետնյա լճերը: Կայքը խորհուրդ է տալիս զբոսանք կատարել Շվեդիայի անտառներով, հեծանիվով անցնել Սան Ֆրանցիսկոյում գտնվող «Ոսկե դարպասներ» կամրջով, լողանալ Իսրայելի Մեռյալ ծովում:

Տպավորիչ ճանապարհորդությունների ցանկում նշվել է նաև ռումինական Ֆեգերաշ քաղաքում գտնվող սառցե հյուրանոցը, որտեղ արժե գիշերել: Օդապարիկներով թռչել Կապադովկիայի վրայով: Հիանալ իսպանական Բիլբաո քաղաքի Գուգենհայմա թանգարանով: Բարձրությունից դիտել Չինաստանի Յունան նահանգում գտնվող բրնձի դարավանդները: Դանիական «Նոմա» ռեստորանում, որը համարվում է լավագույնն աշխարհում, ուտելիք փորձել:

Զբոսնել ու մոլորվել Վերսալի լաբիրինթոս-այգիներում: Կիոտոյում զբոսնել ծաղկած սակուրաների մեջ: Պրովանսում թարմ օդ շնչել նարդոսի դաշտերում:

Զարմանահրաշ վայրերը ներկայացնում ենք լուսանկարներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում