ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը թողարկել Է շարժական հավելված, որը մշակվել Է հատուկ դանդաղ աշխատող ցանցերի եւ Android-ով կառավարվող ոչ թանկ սմարթֆոնների համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր Էջում հայտնել Է ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը:
Facebook Lite հավելվածի չափը, որը հավասար Է ընդամենը 1 մեգաբայթի, թույլ Է տալիս այն ներբեռնել ոչ ամենաարդիական բջջային ցանցի օգտագործմամբ: Ներքին օպտիմալացումը ծրագիրը նվազ պահանջկոտ ց դարձնում շարժական Համացանցի արագության նկատմամբ՝ սերվերի կողմում կոնտենտի սեղմման հաշվին: Ոչ թանկ սմարթֆոնների տերերի համար երկրորդ կարեւոր առավելությունը պարզեցված ինտերֆեյսն Է:
Հավելվածն արդեն մատչելի Է մի շարք երկրներում, որտեղ օգտատերերը հաճախ են խնդիրներ ունենում Համացանց մուտք գործելու հարցում: Ցուկերբերգի խոսքով՝ նորույթը բաց թեստավորում կանցնի Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում եւ Եվրոպայում: