Խճանկար

Ամերիկացին ոստիկան Է կանչել կատվի հետ երեք ժամ տեւած դիմակայությունից հետո

1 րոպեի ընթերցում

Ամերիկացին ոստիկան Է կանչել կատվի հետ երեք ժամ տեւած դիմակայությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սթեմֆորդ քաղաքի (Քոննեքտիքութի նահանգ) բնակիչը ոստիկանությանն Է դիմել այն բանից հետո, երբ երեք ժամ շարունակ չի կարողացել սեփական տուն մտնել ագրեսիվ կատվի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է FOX CT-ն:

Զանգահարելով դիսպետչերական ծառայություն՝ տղամարդը պատմել Է, որ նախօրյակին կենդանին ձագ Է բերել, իսկ առավոտյան չանկռել Է իր ոտքը: «Ես եւ կինս եկել ենք տուն, բայց չենք կարողանում ներս մտնել արդեն երեք կամ չորս ժամ»,-հայտնել Է կատվի տերը:

Տղամարդը նաեւ ճշտել Է, որ իր կատվի քաշը գերազանցում Է 3 կիլոգրամը: Ժամանելով միջադեպի վայր՝ ոստիկանները կարողացել են հանգստացնել կենդանուն, եւ ընտանիքն ի վերջո տուն Է մտել: Նշվում Է, որ իրավակարգի պահապանները տղամարդուն խորհուրդ են տվել որոշ ժամանակ հեռու մնալ կատվից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում