Ժամանակակից հայը գենետիկորեն ամենամոտն է կանգնած մ.թ.ա 4-2 հազարամյակների մարդուն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիայի ժամանակակից տարածքի բոլոր հասարակությունների, բացառությամբ Սարդինիայի և Սիցիլիայի բնակիչների, բիոլոգիական նախնին եղել է մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջից մինչև 2-րդ հազարամյակի վերջը ապրած մարդը: Իսկ իր գենետիկական նկարագրովˋ Ժամանակակից հայ մարդն ամենամոտն է կանգնած մեր ընդհանուր նախնուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեցին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր Պավել Ավետիսյանը և Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանըˋ ներկայացնելով Կոպենհագենի համալսարանի կենտրոնի հետ համատեղ իրականացրած հետազոտության արդյունքները:

Հետազոտության համար լաբորատոր անալիզի է ենթարկվել 101 հնագույն ԴՆԹ-ների նմուշ՝ բերված Եվրասիայի տարբեր շրջաններիցˋ Դանիայից, Էստոնիայից, Չեխիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Իտալիայից, Ղազախստանից, Լիտվայից, Չեռնոգորիայից, Լեհասատանից, Ռոսաստանից և Շվեդիայից: Ուսումնասիրության մեջ առաջին անգամ տեղ են գտել Հայաստանի բրոնզ-երկաթի դարերի տարբեր հնավայրերում պեղված մարդկանց ԴՆԹ-ի 8 նմուշ:

«Կովկասում և Միջին Արևելքի տարածքներում հավաքած նյութերի ԴՆԹ-ների մեջ այսօրվա հայ մարդու և Հայաստանի տարածքից հայտնաբերված մարդաբանական մնացորդների ԴՆԹ ցուցանիշներն ամենամոտն են իրար: Սա ժառանգական շարունակականության մասին վկայող բացառիկ տվյալ է»,- պարզաբանեց Պավել Ավետիսյանը:

«Մեզ համար հուզիչ, դրական պատասխան ենք ստացել: Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքում գտնվող բրոնզե դարի նյութերն ունեն այնպիսի գենետիկական պատկեր, որն այսօրվա հայ մարդու գենետիկ պատկերից գրեթե չի տարբերվում, ինչը վկայում է, որ այս տարածքում անընդհատ բնակվել է ժողովուրդ»,- իր հերթին ընդգծեց պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանըˋ հավելելով, որ սա աշխատանքների սկիզբն է:

Անդրանադառնալով այն հարցին, թե արդյոք ժամանակակից Հայաստանի տարածքում ձեռք բերված նմուշների արդյունքները կարելի՞ է վերագրել նաև Արևմտյան Հայաստանին և Հայկական լեռնաշխարհին, հնագետ Պավել Ավետիսյանը բացատրեց. «Այն նյութերը, որ ձեռք են բերվել ժամանակակից Հայաստանի տարածքի հնագիտական հուշարձաններիցˋորոշակի մշակույթներ ներկայացնող հնավայրեր են, որոնք ունեն տարածման արեալ, որը տարածվել է Հայկական լեռնաշխարհիˋժամանակակից Հայաստանից դուրս ընկած տարածքներում:

Եթե մենք որևէ բան պեղում ենք Կապանում և այդ նյութերը տրամադրում ուսումնասիրության, մենք, ըստ էության, ստանում ենք պատկեր նաև առհասարակ այդ մշակույթների տարածման արեալի մասին»:

Իսկ ժամանակակից հայ մարդու և մ.թ.ա. 4-րդ հազարամյակի մարդու ժառանգական շարունակականությունը պայմանավորված է նրանով, որ տեղի բնակչությունը իր կրոնի, ազգային հատկանիշների շնորհիվ մեկուսացված է եղել և զանգվածաբար չի ձուլվել այլ ժողովուրդների հետ, ինչը ֆենոմենալ երևույթ է:

Հայերեն English Русский

Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է

ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

Լոռու մարզում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ նախագահը և Իտալիայի նորանշանակ դեսպանը կարևորել են համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ

Ավինյանն անդրադարձել է կայքի միջոցով Երևանի տրանսպորտի ուղետոմս գնելու հնարավորություններին