Աճուրդով կվաճառվի Ջոն Լենոնի կորած կիթառը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջոն Լենոնի սիրած կիթառը, որը 1962 թվականին երաժիշտը կորցրել Էր, կվաճառվի աճուրդով եւ, մասնագետների կարծիքով՝ կարող Է դառնալ ամենաթանկ կիթառը վաճառքների պատմության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Gibson ֆիրմայի ակուստիկական կիթառը 2013 թվականին հայտնվել Է բանեցված ապրանքների խանութներից մեկում:

Կիթառը կորել Էր 1963 թվականին Լոնդոնում կայացած Ծննդյան տոների համերգից հետո:

Փորձագետները հաստատել են դրա իսկությունն ըստ լուսանկարների եւ կինոկադրերի:

Այն Բեւեռլի Հիլզում աճուրդի կհանվի նոյեմբերի 6-ին:

Գործիքի ենթադրյալ արժեքը կազմում Է 600-ից մինչեւ 800 հազար դոլար:

Աճուրդային տան սեփականատերը կարծում Է, որ այդ կիթառը կարող Է գերազանցել երկու տարի առաջ սահմանված ռեկորդը, երբ 965 հազար դոլարով վաճառվեց Բոբ Դիլանի կիթառը:

Լուսանկարը` Reuters

Հայերեն English Русский