Խճանկար

Միշել Օբաման դուստրերի հետ կայցելի Մեծ Բրիտանիա եւ Իտալիա

1 րոպեի ընթերցում

Միշել Օբաման դուստրերի հետ կայցելի Մեծ Բրիտանիա եւ Իտալիա

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Միշել Օբաման եւ նախագահական զույգի դուստրերը՝ Մալիան եւ Սաշան, հունիսին կայցելեն Մեծ Բրիտանիա եւ Իտալիա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տան տարածած հաղորդագրությանը:

Մեկշաբաթյա ճամփորդության ընթացքում, որը կսկսվի հունիսի 15-ին, Միշել Օբաման դուստրերի հետ կայցելի Լոնդոն, Միլան, Վիչենցա եւ Վենետիկ: Լոնդոնում Միշելը ելույթ կունենա աղջիկների կրթության թեմայով, իսկ Միլանում կգլխավորի ԱՄՆ-ի պատվիրակությունը ԷՔՍՊՕ- 2015-ում: Վիչենցայում ԱՄՆ-ի առաջին տիկինը հանդիպում կունենա այնտեղ տեղաբաշխված ամերիկացի զինվորների հետ, իսկ Վենետիկում կայցելի տեսարժան վայրեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում