Գլխավոր պողոտայի այգու շատրվանների պահպանումը տեխնիկապես անհնար էր. Սուրեն Օհանյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում բարեկարգման աշխատանքների շրջանակներում շատրվանների պահպանումը տեխնիկապես անհնար էր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց վերոհիշյալ այգու բարեկարգման աշխատանքների նախագծի հեղինակը՝«Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սուրեն Օհանյանը:

«Ոչ միայն շատրվանները, այլև բոլոր հենապատերը, ծառուղիները, եզրաքարերը, սալահատակը տեխնիկական առումով ենթարկվել էին կոռոզիայի: Այնտեղ պահպանված հատված չէր մնացել: Շատրվաները հսկայական կառույցներ էին իրենցից ներկայացնում և երբ քանդում են, դրա տակ բաց տարածություն կար, շատրվանների պոմպակայանների համար: Դրանք բացարձակապես քայքայվել էին և տեխնիկական առումով հնարավոր չէր պահպանել, իսկ նույնը կառուցել բացարձակ անիմաստ է, քանի որ այդ քանակությամբ ջուրը և էլեկտրաէներգիան չափազանց ծախսատար են և տնտեսապես ոչ ձեռնտու», - ասաց Սուրեն Օհանյանը:

Այգու բացումը տեղի էր ունեցել 1977 թ., որի բետոնե շատրվանների հեղինակը ճարտարապետ Արմեն Զարյանն էր՝ գրող Կոստան Զարյանի որդին: «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրենի հավաստմամբ՝ շատրվանները հնարավոր կլիներ պահպանել, եթե դրանք ժամանակին սպասարկվեին:

Լուսանկարը` archmuseum.am

«Այգու քանդված մեծ շատրվանի փոխարեն կկառուցվի երկու նոր շատրվան, իսկ մեջտեղը կլինի տարածք երեխաների խաղալու համար: Այգու վերջնամասում նախկինի խոշոր շատրվանի փոխարեն կգործի ջրավազան», - տեղեկացրեց Սուրեն Օհանյանը:

Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգու («Մալիբու» սրճարանի հարակից հանգստյան գոտու) բարեկարգման աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում՝ «Տաշիր գրուպ» ընկերության կողմից: Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարեկարգել այգու 18846 քմ ընդհանուր մակերեսը, ապահովել ժամանակակից լուծումներով արտաքին լուսավորություն, ճեմուղիների և աստիճանների սալահատակի փոխարինում: Իսկ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար այգին մատչելի ու հարմարավետ դարձնելու նպատակով կկառուցվեն թեքահարթակներ:

Այգու բարեկարգման նախագծի հեղինակը նաև տեղեկացրեց, որ շինարարության ընթացքոմ ոչ ծառերը, ոչ էլ սիզամարգերը չեն վնասվելու: Հիմնականում պահպանվելու են հատակագծային բոլոր ուրվագծերը, և հնարավոր է, սալահատակի հաշվին նույնիսկ կանաչ տարածքի մասերն ավելանան, իսկ ներկա պահին բավականին սիզամարգերում ծառեր չկան, և այստեղ հավանաբար սոսիներ կտնկվեն: Կանաչապատման հատվածներում կտնկվեն կանաչ ցանկապատ ստեղծող թփեր:

Այգու բարեկարգման երկրորդ հատվածւմ նախատեսվում է բարեկարգման աշխատանքներ կատարել նաև «Մալիբու» սրճարանի տարածքում, վերակառուցել գոյություն ունեցող ամառային կառույցները և խոհանոցային տաղավարները:

Շինարարաության հիմնական ծավալները նախատեսվում է ավարտել 2015 թ. աշնանը:

Հայերեն English Русский

ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից

Հայաստանի ԱԺ հանձնաժողովը քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը

Թրամփը հնարավոր է համարում բարեկամական հարաբերությունների հաստատումը Չինաստանի և ՌԴ-ի, բայց ոչ Իրանի հետ

ՀՀ փրկարար ծառայության տնօրենն ու ԱՄՆ Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարը քննարկել են դիմակայունության բարձրացման, աղետների վերլուծության հարցեր

Հայկ Սարգսյանն առաջարկում է անչափահասների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար սահմանել ընդհուպ ցմահ ազատազրկում

Ռեթքլիֆը երդում է տվել որպես ԿՀՎ տնօրեն

Պետական վերահսկողական ծառայությունը նախորդ տարի դիտարկել է 13.680 գնման ընթացակարգ

Ադրբեջանի բանակում հրազենի կրակոցից զինծառայող է սպանվել

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

ԱՄՆ նախագահը չի կարծում, թե իր երկիրը պետք է ֆինանսավորի ՆԱՏՕ-ն