Ուղեղի վիրահատության ժամանակ բրազիլացին երգել է Beatles խմբի Yesterday երգը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի բնակիչ Էնտոնի Կուլկամպ Դիասը կիթառ է նվագել ուղեղի ուռուցքի վիրահատության ժամանակ: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանկի 33-ամյա աշխատակցին անհրաժեշտ էր գիտակցության մեջ պահել, որպեսզի բժիշկները չդիպչեն այնպիսի տեղերի, որոնք կապված են զգացմունքների, շարժումների և խոսքի հետ:
Հիվանդը վիրահատության ժամանակ ընտրել է Beatles խմբի Yesterday երգը: Բացի այդ, նաև նաև բրազիլական երգեր ու սեփական ստեղծագործություններ է երգել:
Ընդմիջումների ժամանակ նա շփվել է բժիշների հետ:
«Բժիշկներն ինձ խնդրել են մեկ ազգային երգ կատարել: Ես ընդհանուր առմամբ կատարել եմ վեց երգ՝ նվագելով ամենապատասխանատու պահերին»,- ասել է Էնտոնին:
Կլինիկայի տնօրենը նշել է, որ վիրահատությունը հաջող է ընթացել՝ պարզաբանելով, որվիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ, քանի որ գլխուղեղը չունի նյարդային վերջավորություն, և հիվանդի ակտիվությունը հնարավորություն է տվել բժիշկներին վերահսկել գործընթացը: