Մարզային

Շատվանի լիարժեք ոռոգման համար անհրաժեշտ է կառուցել երկու հոր եւ վերականգնել ջրամբարը

2 րոպեի ընթերցում

Շատվանի լիարժեք ոռոգման համար անհրաժեշտ է կառուցել երկու հոր եւ վերականգնել ջրամբարը

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի հողատարծքների լիարժեք ոռոգումն ապահովելու համար անհրաժեշտ է կառուցել եւս երկու խորքային հոր և վերականգնել համայնքի ջրամբարը: «Այժմ մասնավոր ընկերության կողմից, ՀՀ բնապահպանության նախարարության թույլտվությամբ, կառուցվում է եւս մեկ խորքային հոր, սակայն խնդիրը հիմնովին լուծելու համար հարկավոր կլինի հորատել ու շահագործել եւս երկու խորքային հոր: Շատ կարեւոր է նաեւ ոռոգման ջրամբարի վերականգնումը, որը ժամանակին ամբարում էր մինչեւ 400 հազար խորանարդ մետր ջուր եւ ոռոգման շրջանում բավարար քանակի ջուր էր ապահովում գյուղին: Մոտ 10 տարի է, ինչ հեղեղումների հետեւանքով քանդվել է ջրամբարը, որի վերականգնման համար հարկավոր են ֆինանսական միջոցներ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Շատվանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ Շատվանում այժմ գործում է 4 խորքային հոր, որոնք, սակայն, անբավարար են գյուղի ցանքերի լիակատար ոռոգումն ապահովելու համար:

Ըստ գյուղապետի` եթե կառուցվեն խորքային երկու հորերը եւ վերականգնվի ջրամբարը, ապա Շատվանն արդեն կունենա 250 հեկտար մշտական ոռոգելի տարածք եւ բերքատվության շոշափելի ավելացում

Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղն ունի 903 հեկտար վարելահող, որը ցանքի տակ է գտնվում ամբողջությամբ` ներառյալ նաեւ ցելի տակ թողնված մասը :Այդ ցանքերից մոտ 190 հեկտարն արդեն զբաղեցնում են կարտոֆիլի դաշտերը, որոնք պահանջում են կանոնավոր ոռոգում: Կաղամբի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի դաշտերին եւս հարկավոր է ժամանակին ոռոգում, որը, սակայն, Շատվանում առայժմ խնդրահարույց է:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում