ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Շենյան քաղաքի Գան ազգանունով բնակիչը տեղական ավտոսրահից գնել է 106 հազար դոլար արժողությամբ մեքենա՝ վճարում կատարելով մանրադրամով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, չինացին բեռնատարով ավտոսրահ է հասցրել մանրադրամներով լի 1320 տուփ, որոնք կշռել են չորս տոննա: Գումարը խանութ հասցնելու համար անհրաժեշտ է եղել տասը վաճառողների աջակցությունը: Գումարի մի մասը՝ 3200 դոլարի չափով, գնորդը վճարել է բանկոմատով:
Գանը բացատրել է, որ աշխատում է բենզալցակայում և մեքենա գնելու համար հավաքել է թեյավճարները, որոնք թողել են մեքենաների վարորդները:
Նրա խոսքով՝ իրեն ձանձրացրել է ամեն անգամ բանկ գնալ մանրադրամները թղթադրամով փոխարինելու համար: Թե քանի տարի հետո է նա իրեն թույլ տվել մեքենա գնել, չի նշվում: Տեղեկություններ չկան նաև մեքենայի մակնիշի վերաբերյալ: