ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google-ի որոնողական համակարգը Հնդկաստանում սկանդալի կենտրոնում Է հայտնվել այն բանից հետո, երբ Հարավային Ասիայի այս հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդին պատահաբար հայտնվել Է որոնիչի վարկածով տասն ամենավտանգավոր հանցագործների ցուցակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կառավարության ղեկավարի լուսանկարն առաջին Է հայտնվել ի պատասխան Google-ի օգտատերերի՝ «Հնդկաստանի թոփ-10 հանցագործներ» հարցման: Մի քանի օրում այս տեղեկատվությունը շրջել Է ամբողջ Համացանցով եւ գլխավորել Հնդկաստանում Twitter միկրոբլոգների կայքում ամենատարածված թեմաներից մեկի վարկանիշը:
Հուջարաթի նահանգից վարչապետի հայրենակիցները, որտեղ նա չորս անգամ վերընտրվել Է գլխավոր նախարար, պահանջել են անհահապաղ միջոցներ ձեռնարկել այդ որոնման արդյունքներից Մոդիի նկարը հանելու համար: Ի վերջո որոնողական համակարգի ղեկավարությունը ներողություն Է խնդրել «ծագած շփոթության եւ տեղի ունեցած թյուրիմացության համար»:
Ինչպես պարզվել Է, Մոդիի լուսանկարը ցուցակում Է հայտնվել այն բազմաթիվ հայտարարությունների պատճառով, որոնք նա արել Է հանցագործներին բռնելու գործողությունների կապակցությամբ: Հաճախ զանգվածային լրատվամիջոցները նման կարգի ելույթներին կցել են իր իսկ վարչապետի լուսանկարները, ինչն Էլ արդյունքում սխալի Է հանգեցրել տվյալների պահոցում:
Նարենդրա Մոդին 2014 թվականին երկրորդ տեղն Է զբաղեցրել այն մարդկանց ցուցակում, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը Google-ում ամենից հաճախ են որոնել Հնդկաստանի բնակիչները: Նա զիջել Է սոսկ բոլիվուդյան դերասանուհի Սաննի Լեոնեին: