Խճանկար

Նշվել են Միջերկրական ծովի տասը ամենագեղատեսիլ լողափերը

2 րոպեի ընթերցում

Նշվել են Միջերկրական ծովի տասը ամենագեղատեսիլ լողափերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի The Daily Mail հրատարակությունը կազմել Է Միջերկրական ծովի տասը ամենագեղատեսիլ լողափերի թոփ-ցանկը: Դրանում տեղ են գտել Հունաստանի երեք, Իսպանիայի եւ Իտալիայի երկուական լողափեր, ինչպես նաեւ առողջարանային վայրեր Ալբանիայում, Խորվաթիայում եւ Թուրքիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության վարկածով՝ Միջերկրական ծովի տասն ամենագեղեցիկ լողափերի ցուցակն ունի հետեւյալ տեսքը.

  1. Egremni (Լեֆկաս կղզի, Հունաստան)
  2. Cala Mitjaneta (Մենորկա կղզի, Իսպանիա)
  3. Navagio Beach (Զակինֆ, Հունաստան)
  4. Elafonissi Beach (Կրետե կղզի, Հունաստան)
  5. Monterosso Beach (Չինկվե Տերե, Իտալիա)
  6. Himara Beach (Հիմարա, Ալբանիա)
  7. Spiaggia Rosa (Սարդինիա, Իտալիա)
  8. Baska Voda Beach (Բաշկա Վոդա, Խորվաթիա)
  9. Turquoise Coast (Փաթարա, Թուրքիա)

10. Cabo de Gata (Անդալուսիա, Իսպանիա)

Հունաստանի՝ ցուցակում հայտնված բոլոր լողափերը գտնվում են կղզիներում: Լեֆաքս (Լեֆքադա) կղզում Egremni լողափը փորձագետները գերադասել են բնական վառ, «հիանալի, առանց ամեն տեսակ Instagram-զտիչներ» գույների համար, Navario-ն (Զակինֆ)՝ ձյունասպիտակ ավազի, իսկ Elafonissi-ն՝ ջրի իդեալական թափանցիկության համար:

Մասնագետները խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել Himara Beach-ին՝ Ալբանական ռիվիերան համարելով զբոսաշրջիկների կողմից լոկ ժամանակավորապես թերագնահատված: Նրանք նշել են, որ հենց Հիմարա քաղաքն Է պահպանել հունական ժառանգությունը, եւ այդ ազգության ներկայացուցիչներն են գերակշռում բնակչության Էթնիկական կազմում:

Զբոսաշրջության փորձագետները նշում են, որ ցանկը չի կազմվել վարկանիշի ձեւաչափով: Այն կազմվել Է The Daily Mail-ի խմբագրության անձնական գերադասությունների հիման վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում