ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) ռեկորդային շոգ Է հաստատվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Gulf News թերթին, մայրաքաղաք Աբու Դաբիի Էմիրությունում գրանցվել Է հունիսի սկզբի համար ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ Ցելսիուսի 50,5 աստիճան:
Այս տարեշրջանում երկրի համար արտասովոր շոգ եղանակի պատճառ Է դարձել հարավարեւելյան քամին, որը տաք օդ Է բերում Սաուդյան Արաբիայի անապատային շրջաններից: Ըստ որում դիտվում Է անսովոր ցածր մթնոլորտային ճնշում:
Հազվադեպ հանդիպող կլիմայական երեւույթը, գրել Է հրատարակությունը, ազդել Է երկրի բնակչության առողջական վիճակի վրա, Էապես աճել Է բուժհիմնարկներ դիմողների թիվը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, առաջիկա օրերին առավել բարձր ջերմաստիճաններ կգրանցվեն Աբու Դաբիի Էմիրությունոււմ եւ Դուբայի որոշ շրջաններում: Ափամերձ շրջանների ջերմաստիճանը պետք Է իջնի մինչեւ 40 – 45 աստիճան: