Մարզային

Գյումրու քաղաքապետը շնորհավորել է կարատեի աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին

1 րոպեի ընթերցում

Գյումրու քաղաքապետը շնորհավորել է  կարատեի աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հունիսի 3-ին ընդունեց շոտոկան կարատեի WSKU վարկածով աշխարհի 6-րդ առաջնությանը եւ կյոկուշինկայ կարատեի Եվրոպայի 8-րդ առաջնությանը մրցանակային տեղեր զբաղեցրած գյումրեցի 5 մարզիկների. կյոկուշինկայ կարատեի Եվրոպայի 8-րդ առաջնությանը գյումրեցի Էդիկ Սարգսյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, իսկ Շոտոկան կարատեի WSKU վարկածով աշխարհի 6-րդ առաջնությանը գյումրեցի մարզիկներն ունեցել են հետևյալ արդյունքերը՝ Շուխյան Ռուդիկ՝ 1-ին տեղ, Հարություն Ալեքսանյան՝1-ին տեղ, Սեդրակ Սարգսյան՝ 2-րդ տեղ, Վաղարշակ Շուխյան՝ 2-րդ տեղ: Քաղաքապետը շնորհավորեց մարզիկներին եւ շնորհակալություն հայտնեց` Գյումրու պատիվը եւս մեկ անգամ բարձր պահելու համար: Մարզիկներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին ուշադրության համար եւ խոստացան հետագայում եւս կրկնել հաջողությունները: Հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանը բոլորին գիրք և ժամացույց նվիրեց:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում