Լոնդոնը երկրորդ տարին անընդմեջ ամենացանկալի քաղաքն Է զբոսաշրջիկների համար. Master Card

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնը պահպանել Է զբոսաշրջիկների շրջանում առավել եծ ժողովրդականություն վայելող քաղաքի կոչումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Master Card միջազգային ընկերության զեկույցում, որը կազմել Է առավել մեծ ժողովրդականություն վայելող տուրիստական ուղղությունների ամենամյա Global Destinations Cities-ը վարկանիշը:

«Լոնդոնը կրկին ընտրվել Է առավել մեծ ժողովրդականություն վայելող տուրիստական ուղղություն: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը երկրորդ տարին Է գլխավորում վարկանիշը, որում տեղ են գտել ամբողջ աշխարհի առավել մեծ թվով այցելուներ ունեցող 132 քաղաքներ: Ըստ կանխատեսումների՝ 2015 թվականին Լոնդոնը կընդունի 18,8 մլն զբոսաշրջիկների եւ այդ ցուցանիշով առաջ կանցնի Բանգկոկից: Այս երկու քաղաքներն առաջատարի դիրքի համար մրցակցում են հինգ տարի»,-ասված Է հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակները նշում են, որ Լոնդոնն այս տարի առաջինը կդառնա նաեւ զբոսաշրջիկների ծախսած միջոցների ծավալով՝ 20,2 մլրդ դոլար:

Ինչպես սպասվում Է, այս տարի Բանգկոկ կայցելի 18,4 մլն մարդ: Վարկանիշի երրորդ տեղում Փարիզն Է՝ ակնկալվող 16 մլն զբոսաշրջիկներով, չորրորդում Դուբայը՝ 14 միլիոն տուրիստներով: Ստամբուլն իր ժողովրդականությամբ դարձել Է հինգերորդը. այս քաղաք կայցելի մինչեւ 12,3 մլն զբոսաշրջիկ:

Ցուցակում Նյու Յորքը վեցերորդ դիրքում Է, սակայն զբոսաշրջիկների ակնկալվող ծախսերի ծավալով Լոնդոնից հետո երկրորդն Է՝ 17,4 մլրդ դոլարով: Այս տարի Փարիզում զբոսաշրջիկները, ինչպես ակնկալվում Է, կծախսեն 16,6 մլրդ դոլար, Սեուլում՝ 15,24 մլրդ դոլար: Այցելուների ծախսերի ցուցանիշով առաջատարների հնգյակը եզրափակում Է Սինգապուրը՝ 14,7 միլիարդ դոլարով:

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել Է, որ ուրախ Է այս ցուցանիշի համար: «Ես վստահ եմ, որ մշակույթի, պատմության, խոհարարական նորույթների եւ կրեատիվության բացառիկ խառնուրդը մեր մայրաքաղաքում կշարունակի ուրախացնել եւ զարմացնել ամբողջ աշխարհի զբոսաշրջիկներին»,-ասված Է քաղաքապետի գրավոր հայտարարության մեջ, որը տարածվել Է զեկույցի տվյալների հրապարակումից հետո:

Առաջատարների քսանյակ են մտել զբոսաշրջիկների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող եվրոպական այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Բարսելոնը (12-րդ տեղ), Ամստերդամը (13-րդ տեղ), Հռոմը (14-րդ տեղ), Միլանը (15-րդ տեղ), Վիեննան (18-րդ տեղ) եւ Պրահան (19-րդ տեղ):

Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրության բյուրոյի տվյալների համաձայն՝ 2014 թվականին Լոնդոն Է այցելել 17,4 մլն զբոսաշրջիկ, ինչն ամենաբարձր ցուցանիշն Է: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները եւ վիճակագրական տվյալները, զբոսաշրջիկները Լոնդոն են մեկնում, հիմնականում, պատմական տեսարժան վայրերը դիտելու եւ մշակութային միջոցառումների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` Reuters

Հայերեն Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ