ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում քննարկվում Է վերելակներում զուգարաններ տեղադրելու գաղափարը՝ կապված երկրաշարժերի հետ, երբ դրանցում մնացած մարդիկ հաճախ ստիպված են լինում երկար ժամանակ օգնության սպասել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Այս հարցի շուրջը տեղի Է ունեցել հանդիպում ենթակառուցվածքի նախարարության պաշտոնյաների եւ Վերելակներ արտադրողների ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մտահղացումներից մեկը ծալովի ստվարաթղթե զուգարաններն են՝ ներսում անջրաթափանց պարկով կամ կլանող նյութով:
Անցյալ շաբաթ Տոկիոյից հարավ տեղի ունեցած երկրաշարժից հետո տասնյակ մարդիկ Էին արգելափակված մնացել 14 վերելակներում: Փրկարարներին ավելի քան մեկ ժամ Էր պահանջվել նրանց ազատելու համար: Ճապոնիայում ընդամենը կա կես միլիոն հասարակական վերելակ: