Խճանկար

ԱՄՆ-ում սատկել Է աշխարհի ամենածեր կատուն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում սատկել Է աշխարհի ամենածեր կատուն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում սատկել Է աշխարհի ամենածեր կատուն: Ինչպես հաղորդվում Է Գիննեսի ռեկորդների գրքի կայքում, Տիֆանի Երկրորդ մականվամբ կենդանին, որը 27 տարեկան 2 ամսական եւ 20 օրական Էր, մահացել Է քնի մեջ: Մարդկային տարիքի վերահաշվարկով կատուն ապրել Է շուրջ 125 տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տիֆանի Երկրորդը ծնվել Է 1988 թվականի մարտի 13-ին Սան Դիեգո քաղաքում: Նրա տիրուհին՝ Շերոն Վուրհիսը, նրան 10 դոլարով ձեռք Է բերել կենդանիների տեղական խանութում, երբ նա 6 շաբաթական Էր: Տիրուհին պատմել Էր, որ մինչեւ սատկելը կատուն պահպանում Էր լավ տեսողությունն ու լսողությունը: Դրա հետ մեկտեղ կենդանին տառապում Էր արյան բարձր ճնշումից:

Վուրհիսի խոսքով՝ կատուն ժամանակի մեծ մասն անցկացնում Էր տանը, բայց մի անգամ անհետացել Էր երկու տարով: «Նա ոչ մեկից ու ոչ մի բանից չԷր վախենում: Անցնում Էր շների կողքով եւ շատ համարձակ Էր»,-նշել Է տիրուհին:

Տիֆանիի նվաճումը Գիննեսի ռեկորդների գրքում գրանցվել Էր 2015 թվականի փետրվարին: Հրատարակության հեղինակները ճշտում են, որ երբեւիցե ապրած կատուներից ամենածերը սատկել Է 2005 թվականի օգոստոսի 6-ին 38 տարեկան եւ 3 օրական հասակում:

Լուսանկարը` guinnessworldrecords.com

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում