Հասարակական

Նոր Նորքում հրդեհի հետևանքով այրվել է տան գույքը

1 րոպեի ընթերցում

Նոր Նորքում հրդեհի հետևանքով այրվել է տան գույքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 3-ին՝ ժամը 13.51-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածի թիվ 6 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել` 14.30-ին: Վ. Վ.-ի բնակարանի հյուարսենյակում (20 քմ) մասամբ այրվել է գույքը. հեուստացույցը՝ տակդիրով, սեղան և աթոռներ, բազմոց և բազկաթոռներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում