Խճանկար

Բաշկիրիայում ուղղաթիռ են կառուցելու մսե նրբախորտիկներից

1 րոպեի ընթերցում

Բաշկիրիայում ուղղաթիռ են կառուցելու մսե նրբախորտիկներից

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաշկիրիայի Կումերտաու քաղաքում ուղղաթիռ կպատրաստեն մսե նրբախորտիկներից: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Urban Room-ին, թռչող ապարատի կառուցման համար կօգտագործվեն ազգային բաղադրատոմսերով պատրաստված նրբախորտիկներ: Միջոցառման ազդագրում, որը զետեղված Է կայքում, պնդում են, որ այն կդառնա մսե ամենամեծ ուղղաթիռն աշխարհում:

Ուտելի թռչող ապարատը կստեղծվի քաղաքի 68-ամյակի տոնակատարության շրջանակներում, որը կկայանա հունիսի 6-ին: Միջոցառման ամենամասշտաբային մասը խոստանում Է դառնալ Կումերտաուի ռեկորդների գրքի բացումը, որի առաջին գրանցված նվաճումը կլինի արտասովոր ուղղաթիռը, որը համտեսելու կտան բոլոր ցանկացողներին:

The Urban Room-ը նշում Է, որ աշխարհում մսե ամենամեծ ուղղաթիռ ստեղծելու փորձը կապված Է այն բանի հետ, որ Կումերտաուի քաղաքաստեղծ ձեռնարկությունն ավիացիոն արտադրական ձեռնարկությունն Է, որը մտնում Է «Ռուսաստանի ուղղաթիռներ» մայր ընկերության կազմի մեջ: Այն զբաղվում Է Կա-226, ինչպես նաեւ Կա-27, Կա-31 եւ Կա-32Ա11ՎՍ տիպի ուղղաթիռների արտադրությամբ եւ նորոգմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում