ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի բնակչուհին, որը կորցրել Է շանը, իր տունը որպես պարգեւ Է առաջարկել կենդանուն վերադարձնելու դիմաց: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mirror-ին, Լյու ազգանվամբ 70-ամյա կինը, որն ապրում Է Պեկինում, կենդանու կորչելու մասին հայտարարություն Է փակցրել իր տան շրջակա տարածքում:
Կնոջ անշարժ գույքի արժեքը կազմում Է մոտավորապես 650 հազար դոլար:
Որոշ ժամանակ անց չինուհին սկսել Է հսկայական թվով զանգեր ստանալ մարդկանցից, ովքեր պնդում Էին, թե գտել են կենդանուն կամ գիտեն, թե որտեղ Է նա գտնվում: Նրանցից ոմանք նույնիսկ փորձում Էին ուրիշ շներ տալ կորած կենդանու դիմաց:
Հայտնվելով ոչ հավաստի հաղորդագրությունների տարափի տակ՝ կորած շան տիրուհու զարմիկը հայտարարել Է, որ իրենց ընտանիքն արդեն «մինչեւ կոկորդը կուշտ» Է կեղծ կանչերից եւ մտադիր Է հրաժարվել որոնումներից: