Խճանկար

Եգիպտոսում հայտնաբերել են ամենախոշոր հին կետի կմախք

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսում հայտնաբերել են ամենախոշոր հին կետի կմախք

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում հայտնաբերել են ամենախոշոր հին կետի՝ բազիլոզավրի կմախք: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով երկրի շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը, կմախքը հայտնաբերվել Է Էլ Ֆայումի նահանգի Կետերի հովտում (Վադի ալ Խիթան) հնԷաբանական հետազոտությունների ժամանակ:

Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ 45 – 36 միլիոն տարի առաջ ապրած կետի երկարությունը կազմել Է 18 մետր:

Այդ կետը, որը մի ժամանակ ապրել Է մոլորակի համարյա բոլոր տաք ծովերում, համարվում Է իր ժամանակի գրեթե ամենամեծ գիշատիչը: Կենդանիների մարմինները եղել են զգալիորեն ավելի ձիգ ու նեղ, քան ժամանակակից ցանկացած կետինը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, հետաքրքրական առանձնահատկություն Է բազիլոզավրերի մոտ թերաճ հետին ոտքերի առկայությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում