Մարզային

Մխչյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

1 րոպեի ընթերցում

Մխչյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

ԱՐՏԱՇԱՏ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչությունում հունիսի 2-ին ժամը 23:26-ին` ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. տուժածին օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայրում պարզ է դարձել, որ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Արտաշատ-Երեւան հատվածի 12-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 25 SS 425 պետհամարանիշի, 1992 թվականին ծնված Ա.Ա.-ի վարած եւ «ԲՄՎ» մակնիշի 15 VC 005 պետհամարանիշի, 1964 թվականին ծնված Կ.Մ.-ի վարած ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների ժամանումը վարորդ Ա.Ա.-ին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան հոսանքազրկել են, փակել գազի փականը` կանխելով հետագա արտահոսքը: Իրականացրել են նաեւ ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում