Մարզային

Վարդենիս գետը մոտեցել է վտանգավոր ելքի սահմաններին

1 րոպեի ընթերցում

Վարդենիս գետը մոտեցել է վտանգավոր ելքի սահմաններին

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի միջով եւ վարչական տարածքով հոսող Վարդենիս գետը մոտ երկու շաբաթ է, ինչ վարարած վիճակում է` աստիճանաբար մոտենալով իր վտանգավոր ելքի սահմաններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, Վարդենիս գետի վտանգավոր ելքը կազմում է 15,9 խորանարդ մետր վայրկյանում ջրի հոսք, որը հունիսի 2-ի դրությամբ արդեն հասել է 13,4 խորանարդ մետր վայրկյանի:

Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ վերջին օրերին սարերում դեռեւս կուտակված ձնհալի հետեւանքով աստիճանաբար բարձրանում է գյուղով հոսող գետի հունը, սակայն առայժմ այն ցանքերը կամ շինությունները հեղեղելու մակարդակին չի հասել:»Ամեն դեպքում զգուշանում ենք եւ կկարողանանք ձեռնարկել համապատասխան միջոցներ, եթե հանկարծ Վարդենիս գետը հասնի իր վտանգավոր ելքերի սահմաններին»,-հավաստիացրեց Վարդենիկի գյուղապետը:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում